
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս շաբաթ կսկսի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին հայտարարեց Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը: Ի տարբերություն Հայաստանում նախկինում իրականացրած սոցիալական բնակարանաշինության ծրագրերի, ԱՍԲԱ-ի ծրագիրը լինելու է ներդրումային՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ: Ա. Նազինյանը նշեց, որ Երևանում, Մարալիկում, Գորիսում իրականացված նախկին ծրագրերը ֆինանսավորվել են դոնորային սկզբունքով;
Read more