• 02.02.2015
    Նախագահության առաջին նիստը

    Նախագահության առաջին նիստը

    Հունվարի 30–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության առաջին նիստը։ Բնականաբար՝ գնահատելով աշխատանքային նախորդ տարվա արվածն ու ձեռքբերումները՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նախանշեց այն հիմնարար ուղղությունները, որոնցով Միությունը առավել արդյունավետ կգործի բազում մարտահրավերներ ունեցող ընթացիկ տարում։ Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, տարվա աշխատանքային ծրագրի առաջնահերթությունները։Read more
    • 24.12.2015
    Նախագահն ընդունել է գործարարներին. Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ

    Նախագահն ընդունել է գործարարներին. Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ

    Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահի անունից այսօր նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ «Հարգելի՛ գործարարներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին,Read more
    • 16.07.2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով:Read more
    • 01.10.2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների, ներդրումային ծրագրերի, առաջիկայում սպասվելիք բիզնես ռիսկերի խնդիրների շուրջ:Read more