
Հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները քննարկեցին ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ։ Դեսպանի խնդրանքով ՀԱԳՄ նախագահը ներկայացրեց Միության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում առկա տնտեսական իրավիճակը, ոլորտային իրավական դաշտը, այն բնագավառները, որոնցում հնարավոր է խորացնել երկկողմ հարաբերությունները։
Read more