
Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժողովրդի լավագույն ու վաստակած զավակներից մեկը՝ իրանահայ գործարար-բարերար Լևոն Ահարոնյանը։ Նա Հայաստանի անկախացման առաջին օրերից նոր տնտեսահարաբերություններին անցնելու դժվարին իրավիճակից մինչև այսօր հնարավորինս ամեն ինչ արեց մեր երկրի տնտեսությանը զորակցելու, մասնավորապես հայ-իրանական տնտեսական հարաբերություններում նոր մոտեցում ձևավորելու գործում։ 1993 թվականին նա հիմնադրեց և զկյանս ղեկավարեց Իրան-Հայաստան առևտրային պալատը, որը ակտիվացրեց
Read more