Լիտվական պարբերական. Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ դեպի Իրան

Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ դեպի Իրան լիտվական արտահանման համար: Այդ մասին գրում է լիտվական «Verslo Zinios» (Կյանքի բիզնես) պարբերականը՝ մեկնաբանելով մարտի 23-25-ին Երեւանում կայացած հայ-լիտվական բիզնես-ֆորումի արդյունքները:

Հայաստանը, Իրանի հետ պատմականորեն ամուր կապեր ունենալով, կարող է 75 մլն բնակիչ ունեցող իրանական շուկայի համար կամուրջ դառնալ: «Հայաստան այցի ընթացքում մեզ համար Իրանի արդյունաբերողների համադաշնության հետ հանդիպում էր կազմակերպվել, մենք մտադիր ենք զարգացնել հարաբերությունները», — հայտարարել է Լիտվայի արդյունաբերողների համադաշնության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն (LPK) Ալեքսանդրաս Իզգորոդինասը: Լիտվական ձեռներեցներին գրավում են Հայաստանում ապրանքների բարձր գները, որոնք արտահանումը դարձնում են շահավետ: «Ընդհանուր առմամբ, Հայաստանում գները բավականին բարձր են, ինչը թույլ է տալիս արտահանել այդ երկիր, չնայած թանկ լոգիստիկային», — հավելել է Իզգորոդինասը:

Աղբյուր`News.am

Leave a reply