• 01.12.2023
    Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը

    Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը

    Արդյունաբերության ոլորտում համագործակցության համատեղ նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցության և երրորդ երկրների գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերն են քննարկվել նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստի մասնակիցների կողմից: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից նիստին մասնակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդիRead more
    • 26.11.2018
    Կայացել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով

    Կայացել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նոյեմբերի 23-ին կազմակերպել էին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես են եկել համակազմակերպիչներ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀRead more
    • 12.10.2019
    Կայացել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար խորհրդաժողովը

    Կայացել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար խորհրդաժողովը

    ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 10-ին անցկացվել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար խորհրդաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական առևտրային ցանցի (ATN) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների համագործակցությամբ։ Խորհրդաժողովին մասնակցել են գործարարներ Սփյուռքից և Հայաստանից,  ՀՀ կառավարության,Read more
    • 06.05.2022
    Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

    Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

    Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում մայիսի 5-ին տեղի է ունեցել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հրատարակիչը՝ «Անտարես» մեդիա հոլդինգը։ «Այն, ինչRead more