
Քննարկում ՀԱԳՄ-ում
՛՛Էներգետիկայի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքը տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջ է բերել տարաբնույթ հարցեր: Այդ վիճահարույց դրույթների պարզաբանման նպատակով Միությունը մարտի 22-ին նախաձեռնել է հանդիպում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մասնագետների հետ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ առանձին դրույթներում կան տարակարծություններ և ներհակ մեկնաբանություններ, որոնց պարզաբանումն ու լրամշակումը օրախնդիր է:
Նախարարության մասնագետները մեկնաբանեցին մտահոգող խնդիրները: Որոշվեց բոլոր դիտարկումները ընդհանրացնել և ներկայացնել համապատասխան ատյաններ:












