
Տիգրան Սարգսյանը եւ Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը
Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը դեկտեմբերի 3-ին, մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը եւ Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները եւ քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու եւ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվել է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները բացառիկ ակտիվությամբ են մասնակցել հատկապես կազմակերպած 9 կլոր սեղանների աշխատանքներին, արտահայտել Մաքսային միությանը միանալու պայմաններում առաջացող նոր իրավիճակներին, խնդիրներին ու ակնկալիքներին։