
ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դեկտեմբերի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ «Ակցիզային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքների արտահանման, այդ երկրներից ՀՀ տարածք ապրանքների ներմուծման, ինչպես նաև ՀՀ–ում գրանցված անձանց կողմից ԵՏՄ անդամ այլ երկրներում գրանցված անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման դեպքերում անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման կարգի առանձնահատկությունների մասին» և «Մաքսային հարկերի կարգավորման մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկումները։ Գործարարների կողմից արվեցին առաջարկություններ, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին։


