
Միությունը շարունակում է քննարկումը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 17–ին քննարկվեց ՀՀ կառավարության «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» որոշման մի շարք դրույթների կիրառման մասին Միության կողմից ՀՀ վարչապետին հասցեագրած նամակի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված պատասխանը, որում տրված մեկնաբանություններն ու տեսակետները չեն գոհացրել գործարարներին։ Նոր հարցադրումների և խնդիրների քննարկմանը մասնակցում էր նաև Ֆինանսների նախարարության Պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանը։
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ընդհանրացնելով մտահոգություններն ու պարզաբանումները, նշեց, որ անհրաժեշտ է համեմատաբար առավել ռացիոնալ տարբերակ մշակել՝ առաջարկելով ևս մեկ հանդիպում կազմակերպել։