
ՀՀ ֆինանսների նախարան Արդյունաբերողների և գործարարների միության հետ քննարկել է հարկային քաղաքականության հեռանկարները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին:
Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության հեռանկարների և առանձին ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ոլորտային մի շարք խնդիրներ:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների մասին հետադարձ կապի ամրապնդման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կողմերը պայմանավորվել են ապահովել նման հանդիպումների շարունակական բնույթը: