Հայ–կանադական տնտեսական կապեր

Մարտի 16–ին մայրաքաղաքի «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցում կայացավ եռօրյա այցով Հայաստանում գտնվող «Կանադական առևտրային առաքելություն Հայաստանում» պատվիրակության հանդիպումը գործարարների, գործարար կազմակերպությունների, ինչպես նաև դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ, ինչը կազմակերպվել էր նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ։ Ողջունելով հայ–կանադական մինչ այսօր ամենամեծ առաքելության մուտքը Հայաստան՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրերին ներկայացրեց հայաստանյան շուկայի առանձնահատկություններն ու առավելությունները՝ կապված ԵՏՄ անդամակցության հետ։

Հայաստանում Կանադայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Կուրը, երախտագիտության խոսք ասելով Կանադայի հայկական համայնքի ու նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության հասցեին, նշեց, որ պատվիրակության կազմում են տարբեր ոլորտներ ներկայացնող պատասխանատուներ, ովքեր ակնկալում են համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանում։

Leave a reply