
Հայաստան – Կալուգա
Սեպտեմբերի 15–19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալում է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը, որի կազմում խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են։
Այցի շրջանակներեւմ սեպտեմբերի 17–ին կայացավ հայ–ռուսական գործարար հանդիպում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության և Հայաստանի շահագրգիռ ոլորտների գործարարների մասնակցությամբ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ ԵՏՄ անդամ երկրների համատեղ ջանքերով հնարավոր է ձևավորել միասնական տնտեսական դաշտ ու մթնոլորտ, որով մասնավորապես Հայաստանը կարող է մուտք գործել շատ մեծ շուկա, երաշխիքներ ունենալ արտահանման մեծ ծավալների։
Երկկողմանի շնորհանդեսներով ներկայացվեցին հայաստանյան և ռուսաստանյան բիզնես մթնոլորտը, քննարկվեցին նոր տնտեսական դաշտում գործելու հեռանկարները ու համատեղ ձեռնարկումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Ռուսական ընկերությունները ներկայացնում էին մետաղախողովակային կցամասերի, ջրամատակարարման սարքավորումների և պարագաների, տրանսպորտի և պահեստային տնտեսությունների, արտակարգ իրավիճակների համակարգի էլեմենտների արտադրության և այլ ոլորտներ։
Այցի շրջանակներում ռուս գործարարները նախապես ցանկություն են հայտնել այցելելու առանձին ձեռնարկություններ՝ անմիջականորեն ծանոթանալու արտադրական կարողություններին, տեղում քննարկելու, բանակցելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Նրանք հանդիպումներ կունենա նաև շահագրգիռ պետական կառույցների ներկայացոիցիչների հետ: