Համագործակցությունը շարունակվում է

2014թ. հուլիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Ամերիկյան Հայ Ավետարանչական ընկերակցությունը համագործակցության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն Միությունը պարտավորվեց 10 երիտասարդի համար անվճար կազմակերպել մասնագիտական գործնական դասընթաց և ուսուցում։ Ծրագիրը հաջողությամբ ավարտվեց։ Եվ ահա հունվարի 14–ին սաները ստացան համապատասխան հավաստագրեր։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, շնորհավորելով սաներին և շնորհակալություն հայտնելով ընկերակցությանը, նշեց, որ ծրագիրն արդեն դարձել է պիլոտային, և ցանկալի է, որ հաջորդ ծրագրերում մասնագիտությունների ցանկը առավել բազմազան լինի։

Leave a reply