
Կարեն Կարապետյանը ընդունեց մարտահրավերը. Արսեն Ղազարյան
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախօրեին տնտեսության վերաբերյալ հնչեցրած գնահատականին, որ մեր տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի գնահատականը շատ օբյեկտիվ է և համարձակ. «Իրոք մեր տնտեսությունը 2016թ-ին դժվար գործառույթների մեջ է՝ ներկրման, արտահանման, գործարար ակտիվության ցուցանիշները կանխատեսվածից ավելի համեստ են»:
Արսեն Ղազարյանի խոսքով՝ նորանշանակ վարչապետը այս գնահատականը տալով՝ նաև մարտահրավերն է ընդունում, որ անելիքներ շատ կան:
Մանրամասները՝ տեսանյութում: