Թուրքական պատվիրակության ղեկավարը թունավորվել է

Դեկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը, որին այս անգամ մասնակցում է վեց երկիր: 2013թ-ի հունիս ամսից մինչև դեկտեմբեր այս կառույցում նախագահում է Հայաստանը:

«Թուրքական պատվիրակության ղեկավարը վերջին պահին թունավորվել է, իր տեղակալները ներկա են»,- այսօր լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը’ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ինչո՞ւ է միայն 6 երկիր ներկայացել:

Ըստ Ա. Ղազարյանի՝ պատվիրակություներից մեկը ինքնաթիռից է ուշացել, ուկրաինացիների գլուխը խառն է, Ալբանիան տարածշրջանային հետաքրքրություն երևի թե չունի:

Արսեն Ղազարյանին տարօրինակ համարեց Վրաստանի բացակայությունը’ լինելով հարևան երկիր, նման միջազգային կառույցի աշխատանքներից նրանց բացակայությունը անիմաստ է. «Մինչև վերջին պահը ասում են’ ճանապարհին ենք»:

ՍԾՏՀ-ն այսօր բանաձև է ընդունել. պարտադրել անդամ երկրներին նիստենրին ունենալ ներկայացուցիչ, թեկուզ դեսպանատան կցորդների ձևաչափով:

Նա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպասվող այցը Հայաստան գնահատեց ուրախալի. «Բարի գալուստ ասենք և իրեն բարի ցանկություններ մաղթենք Հայաստանի հանդեպ իր վարքագծում»:

Աղբյուրը՝ aysor.am

Leave a reply