
Ընդունելություն ՀԱԳՄ-ում
Մայիսի 16-ին ՀԱԳՄ փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին ՌԴ Նովոսիբիրսկի նահանգի պետական ինքնավար հաստատության գործարար պատվիրակությանը՝ Գիտության և ինովացիոն գործունեության աջակցման Նովոսիբիրսկի նահանգի հիմնադրամի տնօրեն Եվգենի Պավլովի գլխավորությամբ:
Խոսելով գործակցության տարբերակների մասին՝ Քրիստ Փիլոսյանը նշեց, որ երկու կողմերն էլ տարբեր ոլորտներում համագործակցության եզրեր ունեն: Անհրաժեշտ է ակտիվացնել ինֆորմացիայի փոխանակությունը:
Էդվարդ Կիրակոսյանը պարզաբանեց, որ Հայաստանը օգտվում է արտահանման GSP և GSP+ համակարգից, որը շահավետ հարթակ կարող է դառնալ Նովոսիբիրսկի գործարարների համար:
Երկուստեք կարծիք հայտնեցին, որ այս փուլում անհրաժեշտ է կազմակերպել բիզնես ֆորում, ցուցահանդես և հանդիպումներ:









