Ազատ տնտեսական գոտի

Նոյեմբերի 21–ին կայացավ Երևանի «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շնորհանդեսը, որին մասնակցում էին պետական պաշտոնատար այրեր, արտերկրի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ։

Իր ողջույնի խոսքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, արժևորելով «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու դերն ու կարևորությունը, մասնավորապես նշեց՝ «Գտնվելով աշխարհաքաղաքական շատ բարդ ու դժվարին հանգույցում՝ «ԱԼՅԱՆՍ»–ը կարող է դառնալ կամուրջ արևելքի ու արևմուտքի միջև։ Երևանի «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտին նաև հրաշալի հնարավորություն է հայոց մտավոր ներուժը դրսևորելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և զարգացած աշխարհին համընթաց քայլելու առումով»։

Leave a reply