
Ծնվել է Կարապետ Մովսիսյանը
Օգոստոսի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Շիրակի մարզի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ՏԱՎՐՈՍ» ԲԲԸ հիմնադիր նախագահ Կարապետ Մովսիսյանի ծննդյան օրն է։
Կարապետ Մովսիսյանը մեկն է այն հետևողական ու սկզբունքային եզակի գործարարներից, ով տարիներ շարունակ կլինիկական մահվան մեջ գտնվող կոշկագործությունից չհեռացավ…Իր ղեկավարած կոշիկի ֆաբրիկան առավել վերազինեց արդիական տեխնիկայով ու տեխնոլոգիաներով և բարձրորակ արտադրանքով դուրս եկավ նաև արտաքին շուկա։ Ոլորտի համար թեև այսօր էլ կան լուրջ պրոբլեմներ, բայց Կարապետ Մովսիսյանը լավատեսորեն հավատում է, որ կոշկագործությունը Հայաստանում կամաց–կամաց գտնելու է զարգացման իր ճանապարհը։
Որպես Շիրակի մարզի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ՝ Կարապետ Մովսիսյանը օգտագործում է առկա հնարավորություններն ու միջոցները մարզում գործարարությունը զարգացնելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու։
Շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ և մաղթում նոր հաջողություններ։