Ծնվել է Գեորգի Ավետիքյանը

Ապրիլի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ Գեորգի Ավետիքյանի ծննդյան օրն է։ Մեծ կենսափորձ ու խորը գիտելիքների տեր անձնավորությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ամենանվիրյալ բարեկամներից է, ով ակտիվորեն մասնակցում է գործարարության բազում խնդիրների քննարկմանը, Միությունում տնտեսական օրենքների նախագծերի լրամշակմանը։ Քննարկումների ժամանակ նրա հեղինակավոր կարծիքն ու տեսակետը չափանիշային են ու կարևոր գործընկերների համար։
Իր անձին բնորոշ լրջախոհությունն ու շրջահայացությունը հատուկ է նաև աշխատանքին, որի շնորհիվ արժանացել է բազմաթիվ պարգևների։ Գեորգի Ավետիքյանը հատկապես հայրենական արտադրության նախանձախնդիր է ու ջատագով. չէ որ արտադրությունում ամեն մի աշխատատեղ երկրի տնտեսությունը հզորացնելու առաջին քայլն է։

Շնորհավորում ենք վաստակած մարդուն ու լավագույն ընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթում նոր ձեռքբերումներ։

Leave a reply