Հայ–չեխական կապեր

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 8–ին «Մարիոթ» հյուրանոցում կայացավ հայ–չեխական գործարար համաժողով, որը իրենց բարձր մասնակցությամբ պատվեցին նախագահներ Միլոշ Զեմանը և Սերժ Սարգսյանը։

Ֆորումին ողջույնի ծավալուն խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով կարևորեց բիզնեսի ներուժը արդյունավետ օգտագործելու, չեխ գործարարների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու, Հայաստանի տարածքը որպես տարանցիկ ճանապարհ և ԵՏՄ անդամության հնարավորությունները չեխ գործարարներին առաջարկելու խնդիրներին։

Leave a reply