Հայաստան – Տաջիկստան

Հունիսի 14-ին Երևանում կայացավ Հայ-տաջկական բիզնես ֆորումը, որը վարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, երկու երկրների տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, պաշտոնատար այլ այրեր, բազմաթիվ գործարարներ:

Իր խոսքում Արսեն Ղազարյանը կարևորեց Հայաստան-Տաջիկստան առևտրատնտեսական կապերի, համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդեսների և այլ հանդիպումների կարևորությունը՝ միաժամանակ հավելելով, որ կան չօգտագործված բազում հնարավորություններ:

Հայաստանի գործարար և ներդրումային մթնոլորտը շնորհանդեսով ներկայացրեց Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրումների խթանման բաժնի ղեկավար Նատալյա Արծրունին:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Տաջիկստանի համանման կազմակերպության գլխավոր տնօրեն Կոմիլի Կամոլջոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որում նշված են գործակցության ոլորտները և քայլերի առաջնահերթությունները:

Leave a reply