«Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումը ԱՄՆ-ում» թեմայով դասախոսություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հոկտեմբերի 31-ին Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր հատուկ դասախոսություն «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումը ԱՄՆ-ում» թեմայով: Միջոցառմանը ներկայացվի նաև Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը, որը նվիրված է առաջին հայի Ամերիկա ժամանելու և հետագա 400-ամյա պատմությանը:

Գիրքը ներկայացնում է հայ համայնքի ունեցած լուրջ ներդրումը ԱՄՆ-ի քաղաքական, մշակութային և գործարար ոլորտներում: Բանախոսը հետաքրքիր  լուսանկարների և փաստերի միջոցով ներկայացրեց հարյուրամյակների ընթացքում այն բացառիկ հայերին, ովքեր անջնջելի  հետք են թողել ամերիկյան բիզնեսի տարեգրության մեջ, հաճախ առաջինն են եղել որևէ նոր գաղափարի ու նորույթի:

Հայ գործարարության մասին ստվարածավալ այս աշխատությունը վաղուց էր պատրաստվում, և բնականաբար հենց սկզբից էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ուշադրության կենտրունում էր:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Հայկ Դեմոյանին հանձնեց Միության պատվոգիր:

Leave a reply