Հայ-բրիտանական կապեր

Փետրվարի 6-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց «Բիզնեսի աջակցման բրիտանական ասոցիացիա» առաքելության ղեկավարի տեղակալ Ալիսոն Չիկին:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով Միության գործառույթներն ու նպատակները, մասնավորեց հատկապես բիզնեսի զարգացման գործում վերջին ամիսներին Հայաստանում կատարված լուրջ քայլերը՝ կոռուպցիայի և մենաշնորհների վերացում, բոլորի համար մրցակցային հավասար դաշտի ստեղծում: Անդրադառնալով ԵԱՏՄ և ԵՄ ծրագրերին Հայաստանի միաժամանակյա անդամակցության խնդրին՝ պարոն Ղազարյանը հստակեցրեց՝ «Հայաստանի համար ճիշտ է «և՛-և՛»-ը, այլ ոչ թե «կա՛մ — կա՛մ»-ը»: Նա նաև հավելեց, որ արտահանման համար ստեղծվել են հրաշալի պայմաններ՝ օգտվելով GSP և GSP+ ռեժիմներից:

-Դուք շատ ճիշտ եք վարվում՝ գործելով երկու ուղղություններով միաժամանակ: Եվ մեր այցի նպատակն է ճշտել հայ-բրիտանական համագործակցության հնարավորություններն ու պայմանները,- նշեց բրիտանացի հյուրը՝ կարևորելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչություն ստեղծելու գործոնը:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ կարող են գործակցել հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտում:

Leave a reply