Հայ-թուրքական կապեր

Եվրասիա համագործակցության հիմնադրամում հուլիսի 18-ին կայացած համդիպումը վերաբերում էր հայ-թուրքական տնտեսական կապերի բարելավման գործում կին գործարարների մասնակցության խնդրին։

Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Միացյալ Թագավորությամ կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանից և Թուրքիայից գործընկերների հետ, իրականացնում է «Հայաստան-Թուրքիա» տնտեսական հարաբերություններ․նոր փու՞լ» անվանումով ծրագիրը։ Այն առաջնային և երկրորդական տեղեկատվության միջոցով ուսումնասիրելու է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների շրջանակը և հանդես կգա տնտեսական հարաբերությունների բարելավմանը նպաստող ռազմավարական առաջարկներով։

Ներկա պահին հետազոտությունը գտնվում է տվյալների հավաքման փուլում, որն իրականացնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործընկեր «Երևանի և հարակից մարզերի կին գործարարների միությունը, որի պատասխանատուներ Սուսաննա Խալաթյանը և Սյուզաննա Հայրապետյանը ներկայացրեցին Միությանը անդամակցող կին գորխարարների տեսակետներն ու կարծիքները։

Leave a reply