ՄԱՀԱՑԵԼ Է ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես վշտացած է Միության նախագահության անդամ, «Երևանի ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

Էմիլ Գրիգորյանը մեր Միության հիմնադիր անդամներից է, Հայաստանում նոր տնտեսական հարաբերություններում բիզնեսի սկզբնավորման ու զարգացման երախտավորներից, ով ուսանելի հետք թողեց գործարարության տարեգրությունում: Նա բազմաթիվ աշխատատեղեր ստեղծեց, առաջիններից մեկը քաղաքակիրթ բիզնեսի նոր մշակույթ ձևավորեց արտադրությունում, բարեգործական ծրագրերի զորակցեց, ակտիվորեն մասնակցեց օրենսդրական բարեփոխումների նախագծերի քննարկմանը: Նա մեր Միության սիրված ու հարգված նվիրյալներից էր, հեղինակություն, ում խոսքը գործարար խնդիրների քննարկման ժամանակ կարևոր դեր ուներ:

Հրաշալի ընկերոջ, վաստակած գործարարի ու բարերարի հիշատակն անմոռաց է:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Leave a reply