
Ներկայացվեց Աշխատանքային օրենսգրքին վերաբերող դատական որոշումների գործնական նշանակությունը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության` հուլիսի 2-ին կազմակերպած հերթական սեմինարը նվիրված էր «Աշխատանքային օրենսգրքին վերաբերող ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների ընդունած որոշումների գործնական նշանակությունը» թեմային։ Վերջինիս մանրամասն անդրադարձավ, ինչպես նաև մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին պատասխանեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։
Սեմինարին մասնակցեցին հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների տնօրեններ, իրավաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման, կադրերի բաժինների ղեկավարներ, հաշվապահներ, թեմայով հետաքրքրված այլ մասնագետներ։

