Ներկայացվեցին ESG գործիքները և գինեգործության զարգացման հնարավորությունները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում հունիսի 28-ին Ալլուրիա համալիրում տեղի ունեցավ գինեգործության ոլորտի հայրենական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հադիպում։ Վերջինս կրում էր «ESG և գինեգործության զարգացման հնարավորությունները․ միջազգային փորձը և Հայաստանի հեռանկարները» խորագիրը, ու նպատակ էր հետապնդում ոգելից խմիչքների բնագավառի գործարարներին ներկայացնել արտադրության կազմակերպման գրծընթացում շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ) միջազգային չափանիշները, փորձը, դրանց կիրառման կարևորությունը, մասնավորապես նոր՝ արտերկրի, շուկա դուրս գալու համար։

Ծրագրի ղեկավար Միքայել Թևոսյանը հանգամանալի ներկայացրեց ՀԱԳՄ–ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու գլխավոր ուղղությունները, ՇՄՍԿ–ի հիմնական պահանջներն ու չափորոշիչները, դրանց գործիքները, հաջողված օրինակներ բերեց Մոլդովայում կիրառված փորձից։   Մանրամասն անդրադաձ եղավ Հայաստանում ՇՄՍԿ–ի զարգացման միտումներին, հայրենական գինեգործության ոլորտի համար համապատասխան գործիքների մշակման մոտեցումներին։

Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերություններում ՇՄՍԿ չափորոշիչների ապահովման ուղությամբ իրականացրած միջոցառումները, դրանց տեղայնացման ու կիրառման դժվարությունները, կարևորեցին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը, ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ։

Նշվեց, որ ՀԱԳՄ ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքը կլինի շարունակական, առաջիկայում կմշակվի ՇՄՍԿ չափորոշիչների ներդրման ուղեցույց։

Հանդիպմանը հաջորդեց շրջայցն Ալլուրիա համալիրում, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան տեղում գինու արտադրության գործընթացին, ներդրված տեխնոլոգիաներին, ձեռնարկված բնապահպանական քայլերին։

Leave a reply