Ծնվել է Հակոբ Հակոբյանը

Օգոստոսի 1–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, «Երևանի գարեջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նորանկախ Հայաստանում բիզնեսի սկզբնավորման առաջին ծիծեռնակներից է Հակոբ Հակոբյանը, ով ամենից առաջ բնորոշվում ու առանձնանում է իր լրջախոհությամբ, սթափ դատողությամբ, երևույթները վերլուծելու և իրատեսորեն գնահատելու ունակությամբ, ինչի շնորհիվ նրա խոսքը ընկերների մոտ վճռական է ու ընդունելի։

Բազմազբաղ գործիչը միշտ էլ ժամանակ է գտնում զբաղվելու հասարակական գործունեությամբ, հատկապես Միությունում ակտիվորեն մասնակցում է տնտեսական օրենքների նախագծերի քննարկմանն ու լրամշակմանը։

Որպես տնտեսական գործիչ ու ԱԺ պատգամավոր՝ պարբերաբար այցելում է մարզային բնակավայրեր, ծանոթանում պրոբլեմներին և ընթացիկ հոգսերին, օգնում ու զորակցում նրանց, ընդհանրական խնդիրները ներկայացնում բարձրագույն ատյաններ։

Հակոբ Հակոբյանը որքան էլ համեստորեն իր անձը հեռու է պահում գնահատականներից, այնուամենայնիվ՝ նկատվում է նրա լրջագույն վաստակը և արժևորվում ըստ արժանվույն։

Ընտանիքի հրաշալի հայր է, կարեկից ընկեր ու բարեկամ, ով իր բարեգործությունները երբեք չի գովազդում։ Մաղթում ենք արևշատություն և նոր ու հաճելի անակնկալներ կյանքում։

Leave a reply