
Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2012 թ.–ին աճել է 8.8 տոկոսով` գերազանցելով 1120.4 մլրդ դրամը
Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2012 թվականի հունվար–դեկտեմբերին աճել է 8.8 տոկոսով’ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է ավելի քան 1120.4 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
ԱՎԾ տվյալներով’ 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, գյուղատնտեսության արտադրանքի ծավալն ավելացել է 9.5 տոկոսով’ կազմելով մոտ 840.4 մլրդ դրամ։
Բացի այդ, 2012 թվականին 2011 թվականի համեմատ 0.2 տոկոսով աճել է շինարարության ծավալը’ կազմելով 469.6 մլրդ դրամ։
Աղբյուրը՝ arka.am