
Ագարակի կոմբինատն այլեւս չի աղտոտի Արաքս գետը
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներ է դրվել ջրի փակ շրջանառության գործարկման համակարգ: Այդ մասին նշված է կոմբինատի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամլո հաղորդագրությունում:
Ջրի փակ շրջանառության նոր համակարգը թույլ է տալիս լիովին բացառել տեխնիկական ջրի արտահոսքը շրջակա միջավայր, այդ թվում՝ միջսահմանային Արաքս գետը: Բացի այդ՝ էապես կնվազեն արտադրության մեջ օգտագործվող մաքուր ջրի ծավալները:
Աղբյուրը՝ news.am