
EXPO BEAUTY 2013
Դեռևս փետրվարի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ա. Ղազարյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Մոնտուանը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է համատեղ միջոցառումներ կազմակերպել։ Եվ ահա «LOGOS» ընկերության և ՀԱԳՄ համատեղ ուժերով մարտի 22–24–ը «Երևան էքսպո» ցուցասրահում կազմակերպած «EXPO BEAUTY 2013» միջազգային 9–րդ մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցեցին Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց համար այս միջոցառումը ուսանելի շատ բան տվեց։ Նման հանդիպումները ուսանողների առջև կամաց–կամաց բացում են բիզնեսի դժվարանց ճանապարհը, անմիջական շփումներով լայնացնում նրանց մտահորիզոնը ու նաև կողմնորոշում ապագա մասնագիտության ընտրության հարցում։