
«Լեհաստան–Հայաստան» բիզնես ֆորում Վարշավայում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 25–ին Վարշավայում կայացավ «Լեհաստան–Հայաստան» բիզնես ֆորում, որին մասնակցել են հայաստանյան 22 ընկերություն։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Լեհաստանի արդյունաբերողների և գործարարների կոնֆեդերացիայի նախագահ Հենրիխ Օրֆինգեր Լեվիատանը ստորագրել են երկու երկրների գործարար շրջանակների միջև գործարար կապերի հաստատման և զարգազման համագործակցության պայմանագիր։