ՀԱԳՄ–ում նախագծի քննարկում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 1–ին խնդրին առնչվող կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել են Ֆինանսների նախարարության վարչության պետի տեղակալը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հարկերի գծով փորձագետը։ Քննարկման մասնակիցները արտահայտել են իրենց տարակարծությունները և մտավախությունները առանձին հարցերի վերաբերյալ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշել է, որ Միությունը պատրաստակամ է անհրաժեշտ հետագա քննարկումների համար։

Leave a reply