ՖԵԴԱ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի Տնտեսական Զարգացման Ֆորումը ոչ-պետական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացուﬓ է Եվրոպական երկրների հետ, ինչպես նաև աջակցությունը հայազգի գործարարներին ամբողջ աշխարհից:

Մեր առաքելությունը’

  • Եվրոպայում հուսալի ներկայացուցչության ստեղծում հայաստանյան, ինչպես նաև այլ երկրների հայազգի գործարարների համար, եվրոպական շուկայում նրանց առաջխաղացման նպաստում
  • Դեպի Հայաստան և Արցախ ուղղակի և անուղղակի ներդրումների խթանում`մեր երկրի հնարավորությունները լավագույնս բացահայտելու և ներկայացնելու, ներդրումային ռիսկերը բարձրակարգ խորհրդատվության միջոցով նվազեցնելու միջոցով
  • Հայաստանի տնտեսության և մրցունակության զարգացում` հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը եվրոպական շուկա խթանելու միջոցով
  • Խոստումնալից բիզնես-ծրագրերի ֆինանսավորման ապահովում գործընկեր բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջոցով

ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  • Եվրոպահայ գործարարների աջակցությամբ ՖԵԴԱ-ն ձեռք է բերել 3,800քմ մակերեսով ժամանակակից բիզնես և ցուցահանդեսային կենտրոն` տեղակայված ﬕ քանի րոպե հեռավորության վրա Ժնևի միջազգային օդանավակայանից, Մասնավոր ինքնաթիռների ավիապարկից, Ժնևի երկաթուղային կայարանից, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնից (CERN), և մեկուկես ժամ հերավորության վրա Ֆրանսիական Լիոն քաղաքից
  • Կենտրոնի ողջ տարածքը տրամադրվելու է հայ և օտարազգի գործարարներին մշտական և ժամանակավոր ցուցասրահներ ու գրասենյակներ ստեղծելու համար

ներբեռնել ամբողջական տարբերակը

Հայաստանի Զարգացման Տնտեսական Ֆորում

Leave a reply