Հայաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրում է խստացնել տուգանքները փոքր բիզների գործարքների ընթացքում հաշիվ-ֆակտուրաների բացակայության համար

Հայաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրում է խստացնել տուգանքները փոքր բիզների գործարքների ընթացքում հաշիվ-ֆակտուրաների բացակայության համար: Այդ մասին հունիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը փոքր բիզնեսի աշխատանքային ռեժիմի մեղմացման վերաբերյալ:

Միրումյանը նշել է, որ այժմ ապրանքի ուղեկցող փաստաթղթերի բացակայության համար տուգանքը կազմում է ապրանքային չափաբածնի արժեքի 50 տոկոսը, երկորդ դեպում՝ 100 տոկոս, երրոր եւ հաջորդ տարիների համար՝ արժեքի 200 տոկոսը: Սակայն փոքր բիզնեսն ապրանքը գնում է չափաբաժնի դիմաց 50-100 հազար դրամով: 40-50 հազար դրամ տուգանքն այնքան էլ մեծ վնաս չէ խոշոր բիզնեսի համար, հավելել է Միրումյանը:

«Մենք առաջարկում ենք հետեւյալ սահմանները՝ չափաբաժնի արժեքի 50 տոկոսը՝ ոչ պակաս 200 հազար դրամ (մոտ 480 դոլար՝ խմբ.), 100 տոկոս՝ 500 հազար դրամից ոչ պակաս, 200 տոկոս՝ սակայն 1 մլն դրամից ոչ պակաս»,- նշել է Միրումյանը:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply