Աշխատանքային օրենսգիրք – գործատու

Սեպտեմբերի 18–ին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Միություն–Սոցապ նախարարություն–գործատու եռակողմ ձևաչափով քննարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի բաժնի պետ Վարազդատ Դավթյանը, խոսելով լրամշակման անհրաժեշտության մասին, մասնավորապես նշեց, որ Աշխատանքային օրենսգրքի 17 հոդված չի համապատասխանում Եվրոպական խարտիայի պահանջներին, կան նաև տարընթերցումներ և ներքին հակասություններ, մինչև այսօր դեռևս չի կարգավորվել անչափահասներին աշխատանքի մեջ ներգրավելու հարցը և այլ խնդիրներ։ Քննարկմանը ակտիվորեն մասնակցեցին գործատուները, կատարեցին առաջարկություններ։

Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ բոլոր դիտողությունները և առաջարկությունները խմբավորվելու և ուղարկվելու են համապատասխան կազմակերպություններին։

Leave a reply