
Շնորհակալական ուղերձ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության նախագահ
պրն. Արսեն Ղազարյանին
Հարգելի պարոն Ղազարյան,
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների շրջանակներում գործարարների և բանկերի ներկայացուցիչների հետ սույն թվականի նոյեմբերի 18-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցած հանդիպմանը Ձեր մասնակցության, ինչպես նաև այդ միջոցառման կազմակերպման գործում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ցուցաբերած աջակցության համար:
Ցանկանում ենք նշել, որ ծրագրի բարեհաջող իրականացումը մեծապես կախված է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ գործարարների, ակտիվ մասնակցությունից, կարծիքներից ու առաջարկներից: Մեզ համար կարևոր է, որ Դուք ևս ողջունում եք այս ծրագրի իրականացումը Հայաստանում և հնարավորինս նպաստում եք դրան:
Վստահ ենք, որ մեր բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ մոտ ապագայում ամուր հիմքեր կդրվեն Հայաստանում մրցունակ կրթության ստեղծման համար:
Հարգանքով՝
«Այբ» կրթական հիմնադրամի
Գործադիր տնօրեն