Հայ – բելառուսական կապեր

Մարտի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը հյուրընկալեց Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի գործարար պատվիրակությանը, որում ընդգրկված են հատկապես կաթնամթերքի, մսամթերքի և կահույքագործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։ Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ ԵՏՄ անդամակցության պայմաններում արդեն նոր խնդիրներ ու պահանջներ են առաջադրվում և կարևորեց այս հանդիպումը որպես այդպիսին։

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն նշեց, որ դեսպանությունը հնարավոր բոլոր միջոցները կօգտագործի աջակցելու հայ–բելառուսական տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման գործում։

Leave a reply