
INVEST ARMENIA 2015
Հայաստանում ներդրումները խթանող և բիզնես միջավայրի բարելավմանը նպատակաուղղված INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ INVEST ARMENIA 2015 ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ, որի գլխավոր գործընկերը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր:
INVEST ARMENIA 2015 ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԻ նպատակն էր հանգամանալից ներկայացնել Հայաստանի տնտեսության պոտենցիալը և ներդրումային հնարավորությունները:
Բիզնես Ֆորումն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի Հանրապետության տնտեսության առջև բացվող հեռանկարներին: Ֆորումն ընթացավ զուգահեռ կազմակերպվող բիզնես շնորհանդեսներով, master class-երով, start-up բիզնես-մոդելների ներկայացումներով, success story-ների ներկայացումներով: Բիզնես ֆորումին կից անցկացվեց հայկական արտադրանքի ցուցադրություն, գինու և կոնյակի համտես:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանի հավաստմամբ՝ բիզնես ֆորումը հնարավորություն կընձեռի այլ երկրներում մեծ հաջողությունների հասած հայազգի գործարարներին բարձրացնել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև իրենց հարուստ փորձով խթանել Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Ֆորումին մասնակցեն ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավելի սփյուռքահայ գործարարներ, միջազգային ներդրումային ֆոնդերի անդամներ, հայաստանցի գործարարներ, օտարերկրյա CEO-ներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բազմաթիվ երկրների դեսպանատների հրավերով Հայաստան ժամանած գործարար խմբեր։