
ՀԱԳՄ – ԵՏՄ
Հուլիսի 21–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կայացավ արդյունաբերական համաժողով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի ներկայացման ու քննարկման վերաբերյալ։
Մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Մալցևը, ՀՀ պաշտոնական այրեր, գործարարներ։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, կարևորելով համաժողովի դերը, նշեց, որ շատ հարցերում դեռևս լուծելիք խնդիրներ կան, որոնց վերաբերյալ Միությունը պարբերաբար քննարկումներ է կազմակերպում և գործարարների ընդհանրական խնդիրները ներկայացնում համապատասխան ատյաններ։