
Գործընկերային՝ Շինարարի օր
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության երկարամյա գործընկերներից է Հայաստանի շինարարների միությունը, որի օգոստոսի 7–ին կազմակերպած «Շինարարի օր» հանդիսությանը մասնակցեցին նաև ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահության և խորհրդի անդամներ։
Պարոնայք Բախշեցյանը և Կիրակոսյանը առանձնապես շեշտեցին, որ հանրապետության շինարարական խնդիրներն ու ծրագրերը մշտապես Միության ուշադրության և մտահոգության կենտրոնում են, երկու միությունները հաճախ են համատեղ գործակցում։
ՀԱԳՄ–ն սիրով և ջերմությամբ շնորհավորում է այն շինարարներին ու գործարարներին, ովքեր հանդիսությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և Շինարարների միության նախագահ Գագիկ Մինասյանի կողմից ստացան մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր։