
Մեկենասությունը և գործարարությունը
Հայոց մեջ մեկենասությունը դեռևս դարեր առաջ եղել ու մնում է ամենաաստվածահաճո գործերից… Տեղին է թերևս հիշել մեկենաս Սահակ Բագրատունու հովանավորությամբ գրված Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», ինչը մեր ժողովրդի ինքնության առայսօր ստեղծված ամենաարժեքավոր վկայագիրն է։ Դարերի ընթացքում հայ գործարարները սրտի թելադրանքով ու զորակցությամբ բազում մշակութային արժեքներ են ստեղծել։ Եվ այդ ավանդույթի շարունակողներն են նաև մերօրյա գործարարները։
Հոկտեմբերի երկուսին մայրաքաղաքի Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում կայացավ սցենարիստ Լևոն Գալստյանի ու բեմադրող ռեժիսոր Արթուր Բախտամյանի հեղինակությամբ և «ԱՊԱՎԵՆ» ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի մեկենասությամբ նկարահանված «Չարտասանված Նոբելյան ճառեր» կինոֆիլմը։
Ֆիլմը առանձնահատուկ է իր թեմայով ու մատուցմամբ։ Մեծ Եղեռնի զոհ դարձած հայ չորս հանճարները ինչպես կարտահայտվեին Նոբելյան մրցանակի արժանանալիս… Նրանց չարտասանած խոսքերը վերցվել են հենց իրենց ստեղծագործություններից՝ համամարդկային մեծ գաղափարների ու հատկապես ազգային ողբերգության թեմաներից։
Այսպիսի բազում զորակցությունների հեղինակ է Արսեն Ղազարյանը, ով նախընտրում է այդ մասին ավելի շատ համեստորեն լռել, քան մեկնաբանել… Իրոք որ՝ բարերարության գործում թերևս ճշմարիտ գնահատականը լռությունն է կամ գոնե անհրաժեշտ քչախոս ինֆորմացիան…