
Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերագործարկումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ․ Գագիկ Աղաջանյան
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերագործարկումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նշում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ադրբեջանա-թուրքական ծրագիրը Հայաստանի համար մեծ տնտեսական հեռանկարներ չի բացում: Նա վստահ է՝ Վրաստանը շարունակելու է մնալ հայկական բեռների փոխադրման հիմնական ուղղությունը: