
Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։ «Աշխարհաքաղաքական և տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, և այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։