Հայ-չինական կապեր

Հայ-չինական կապեր

Չինական Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում օրերս բացվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնական ներկայացուցչության գրասենյակը: Հանդիսությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, հյուրեր, տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ: ՉԺՀ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ է նշանակվել Ռուբեն Կոպյանը: Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական համագործակցության ակտիվացման, հայ գործարարի շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի