
Սեպտեմբերի 18-20-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովը, որի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվեցին Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը: Մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների