
Ծնվել է Արմեն Բալդրյանը
Հունվարի 19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Արմեն Բալդրյանի ծննդյան օրն է։ Պարոն Բալդրյանի վաստակը շատ մեծ է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձևավորման ու զարգացման գործում։ Մերօրյա բիզնեսում քաղաքակիրթ վարքականոններով աշխատող, բիզնեսավարման կուլտուրան բարձրացնող, հայ գործարարի բարոյական նկարագիրը ձևավորող Արմեն Բալդրյանը Միության ամենաակտիվ անդամներից է, ում համար առաջնայինը հայրենական բիզնեսը միջազգային չափանիշներին համահունչ դարձնելն է։
Ամենաջերմ շնորհավորանքներ չափազանց բարի մարդուն, կարեկից ընկերոջն ու արժանապատիվ քաղաքացուն, ով սահմաններ չճանաչող բիզնեսում հայրենասիրության սահմաններն է ճանաչում…