• 15.02.2023
    Ծնվել է Էդուարդ Ղազարյանը

    Ծնվել է Էդուարդ Ղազարյանը

    Փետրվարի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Էդուարդ Ղազարյանի ծննդյան օրն է։ Առաջին հայացքից խստաբարո, բայց իրականում չափազանց մարդամոտ ու բարի Էդուարդ Ղազարյանը հայաստանյան այն սակավաթիվ գործարարներից է, ով առանց ավելորդ խոսք ու պահանջի հանգիստ իր գործն է կատարում։ Նա ավելի շատ գործի մարդ է։ Տարիներ առաջ
    • 13.02.2023
    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է

    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է

    Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։ Արսեն Ղազարյանը նորանկախ Հայաստանի գործարարության ակունքներում է, նրա ուղեկիցն ու կազմակերպիչը, ուսուցանողը, ղեկավարը, ով մեր հանրապետությունում տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման պատմության մեջ իր սեփական էջը գրեց։ Նա բիզնեսի առաջին ծիլերը նկատողի և զորակցողի զգուշավոր, բայց անթաքույց ուրախությամբ ու
    • 29.01.2023
    Ծնվել է Ռուբեն Շահմուրադյանը

    Ծնվել է Ռուբեն Շահմուրադյանը

    Հունվարի 31–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «R & V komfort» ՍՊԸ նախագահ Ռուբեն Շահմուրադյանի ծննդյան օրն է։ Նրա ղեկավարած ընկերության Հայաստան ներկրած բարձրորակ ապրանքատեսակները և մատուցվող ծառայությունները ֆիրմային լուրջ վարկանիշ են ստեղծել, ինչի շնորհիվ էլ ներքին շուկայում դրանց պահանջարկը գնալով մեծանում է։ Շնորհավորում ենք վաստակած գործարարին, սկզբունքային ու հետևողական մարդուն ու բարի
    • 24.01.2023
    Ծնվել է Քրիստ Փիլոսյանը

    Ծնվել է Քրիստ Փիլոսյանը

    Հունվարի 24–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Միության փոխնախագահ, «Պլաստիկ» ԲԲԸ նախագահ Քրիստ Փիլոսյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք աշխատանքային մեծ ու արգասաբեր ճանապարհ անցած, հարուստ կենսափորձ ոնեցող գործարարին ու ղեկավարին, ով շուրջ երկու տասնամյակ լուրջ ջանքեր է գործադրում նորանկախ Հայաստանում հայրենական արտադրությունը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։ Նա այն սակավաթիվ գործիչներից
    • 22.01.2023
    Ծնվել է Ավետիս Բալոյանը

    Ծնվել է Ավետիս Բալոյանը

    Հունվարի 22–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, ԻՆԵԿՈԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք մեր հանրապետության բանկային համակարգի ճանաչված պրոֆեսիոնալին ու ակտիվ գործարարին, մաղթում նորանոր ձեռքբերումներ։
    • 21.01.2023
    Ծնվել է Վահե Ղազարյանը

    Ծնվել է Վահե Ղազարյանը

    Հունվարի 21–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Եվրոթերմ» ՓԲԸ տնօրեն Վահե Ղազարյանի ծննդյան օրն է։ Հայաստանյան բիզնեսում երիտասարդ սերնդի ինքնադրսևորման ու կայացման լավագույն ներկայացուցիչներից է, ում համար ժամանակի ու իրավիճակային դժվարությունները սեփական ուժերով հաղթահարելը սկզբունք է ու վարքականոն։ Հայոց բիզնեսի ապագան այս սերնդի ձեռքերում է։ Ամենաջերմ շնորհավորանքները՝ լավագույն մաղթանքներով։
    • 19.01.2023
    Ծնվել է Արմեն Բալդրյանը

    Ծնվել է Արմեն Բալդրյանը

    Հունվարի 19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Արմեն Բալդրյանի ծննդյան օրն է։ Պարոն Բալդրյանի վաստակը շատ մեծ է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձևավորման ու զարգացման գործում։ Մերօրյա բիզնեսում քաղաքակիրթ վարքականոններով աշխատող, բիզնեսավարման կուլտուրան բարձրացնող, հայ գործարարի բարոյական նկարագիրը ձևավորող Արմեն Բալդրյանը Միության ամենաակտիվ անդամներից է, ում համար
    • 16.01.2023
    Շնորհավորանքներ Սամվել Հակոբյանին

    Շնորհավորանքներ Սամվել Հակոբյանին

    Հունվարի 16–ն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՎԱՐԱՆԴԱ» ընկերության նախագահ Սամվել Հակոբյանի ծննդյան օրն է։ Սամվել Հակոբյանը մեծ վաստակ ունի Հայաստանում ու հատկապես Արցախում ոչ միայն բիզնեսի սկզբնավորման ու զարգացման գործում, այլև Ղարաբաղյան գոյապայքարում։ Նա ակտիվ քաղաքացի է, բիզնեսում՝ պրոֆեսիոնալ և Հայաստանի ու Արցախի գործարարների ուժերը համախմբելու նախանձախնդիր։ Սիրով շնորհավորում ենք սիրելի գործընկերոջը,