• 24.03.2022
    Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի նախաձեռնությամբ մարտի 24-ին Yerevan EXPO-ում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը։ Վերջինիս, որ թվով 18-րդն է և իր բնույթով խոշորագույնը տարածաշրջանում, այս անգամ իրենց մասնակցությունն է բերել ոլորտի շուրջ ութ տասնյակ ընկերություն՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ «Խորհրդանշական է, որ այս տարվա
    • 10.03.2022
    Տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը՝ ՀԱԳՄ խորհրդի նիստի օրակարգում

    Տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը՝ ՀԱԳՄ խորհրդի նիստի օրակարգում

    Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված` տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 9-ին կայացած խորհրդի նիստում։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ երկրի տնտեսությունն ու գործարարները բախվում են ճգնաժամային իրավիճակների, և ներկայում, առանց ժամանակ կորցնելու, հարկավոր է ի մի բերել նախկին դասերը, տալ կացության ճշգրիտ
    • 04.03.2022
    Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր

    Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր

    Հայաստան այցելած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպեց հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածության մի շարք հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր, փոխգործակցության կատարելագործման հնարավորությունները, այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք ծագում են համատեղ ընդունված որոշումների գործնական կիրառման ընթացքում։
    • 03.03.2022
    Նշվեց Գործարարի օրը

    Նշվեց Գործարարի օրը

    Վեցերորդ տարին է, ինչ մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր։ Այն նաև հայ մեծանուն գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, որի 180-ամյակը լրանում է այս տարի։ Ավանդույթի համաձայն Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության անդամները մարտի 3-ին այցելեցին Երևանի կենտրոնում կանգնեցված Մանթաշյանցի արձանին՝ խոնարհումի տուրք մատուցելով անվանի հայորդուն: Ծաղկեպսակի տեղադրման արարողությունից հետո
    • 03.03.2022
    «Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը». ՀԱԳՄ նախագահ

    «Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը». ՀԱԳՄ նախագահ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ Հարգելի ՛ գործարարներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ «Գործարարի օրվա» կապակցությամբ։ Այս տարի մարտի 3-ն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ լրանում է հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-րդ տարեդարձը։ Չնայած անցած երկար ժամանակահատվածին՝ այսօր էլ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում արժանավոր հայորդուն՝ որպես
    • 23.02.2022
    «Առանց գործարարության աշխույժ մասնակցության անհնար է պատկերացնել տարածաշրջանային արդյունավետ տնտեսական համագործակցություն»․ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար

    «Առանց գործարարության աշխույժ մասնակցության անհնար է պատկերացնել տարածաշրջանային արդյունավետ տնտեսական համագործակցություն»․ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար

    Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն ՀՀ կատարած այցի շրջանակներում փետրվարի 22-ին հյուրընկալվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում։ Շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար՝ գլխավոր քարտուղարը ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնք, ստանձնելով այս պաշտոնը, նախանշել է կառույցի առաջիկա գործունեության համար։ Ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է ՍԾՏՀԿ-ի ստեղծման 30-ամյակը, ինչը, Լազար Կոմանեսկուի խոսքերով,
    • 18.02.2022
    ՀԱԳՄ պատվիրակությունն այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    ՀԱԳՄ պատվիրակությունն այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը փետրվարի 17-ին այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Օրակարգում տնտեսության տարբեր ուղղություններին ու խնդիրներին առնչվող՝ մինչ այս երկկողմ քննարկված հարցերի կարգավորման ընթացքն էր, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող նոր փոփոխությունները։ Հանգամանալի անդրադարձ եղավ Եկամուտների
    • 17.02.2022
    Ստեղծվեց Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ

    Ստեղծվեց Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ

    Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։ Կարևորելով նման նախաձեռնությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցում երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց հաղթահարմանը միտված պետք է լինի ստեղծվող խորհրդի գործունեությունը։ Ուկրաինայի
    • 12.02.2022
    Համագործակցում են հայ և լիտվացի տեքստիլագործները

    Համագործակցում են հայ և լիտվացի տեքստիլագործները

    «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։ Ծրագիրի նպատակն է նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։
    • 04.02.2022
    «ՀԱԳՄ-ն վճռական է շարունակելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը» Արսեն Ղազարյան

    «ՀԱԳՄ-ն վճռական է շարունակելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը» Արսեն Ղազարյան

    «Գործարարությունը  տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝ գործարարներս»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ փետրվարի 3-ին կայացած Միության խորհրդի այս տարվա առաջին նիստում։ Նրա խոսքով՝ անցած տարին, որն առանձնահատուկ էր հետպատերազմյան ու համավարակային մարտահրավերներով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկումային